top of page

Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական. անունները հայտնի են

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 15
  • 1 min read
ree

Այս պահին Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռից։

Հիշեցնենք, որ անցած գիշեր Արագածոտնի թեմի բարձրաստիճան հոգևորականներ են տարվել Քննչական կոմիտե։ Մեր տեղեկություններով խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

 
 
1/2409
bottom of page