top of page

«Ինչո՞ւ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկանները ձերբակալված չեն»․ Ռոման Երիցյանը՝ ոստիկանին

Mar 23, 2025
1 min read

«Ինչո՞ւ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկանները մինչև հիմա ձերբակալված չեն»,- ՆԳՆ շենքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ դիմելով ոստիկանին՝ հարցրեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Որովհետև նախաքննության մարմինը ձերբակալման որոշում չի կայացրել»,- ասաց ոստիկանը։ «Ինչո՞ւ․․․ տեսնո՞ւմ եք, որ պարզաբանում չեք կարողանում տալ»,- նշեց փաստաբանը։ Վերջինս ևս մի քանի հարց ուղղեց՝ չստանալով սպառիչ պատասխան։ «Ասում եք՝ ծառայողական վարույթը կասեցված է, գրավոր դիմեք, դիմում եմ որ՝ ի՞նչ, ուզում եմ տենամ՝ ոստիկանի պաշտոնավարումը ինչի՞ չի կասեցվել»,- շարունակեց Երիցյանը։

 
 
1/2990
bottom of page