Search
Թել Ավիվը միջազգային օգնություն է խնդրում հրդեհները մարելու համար
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read
Իսրայելում անտառային հրդեհները մոլեգնում են։ Մասնավորապես, կրակը տարածվել է Երուսաղեմի արվարձաններում։
Սիոն ազգային պարկի շրջակայքում բռնկվող հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից։ Քամին կրակը տանում է դեպի բնակելի թաղամասեր, ճանապարհները պատվում են ծխով։ Հրդեհը մոտեցել է Իսրայելի գլխավոր տրանսպորտային զարկերակին՝ Երուսաղեմ-Թել Ավիվ մայրուղուն։
Թել Ավիվը միջազգային օգնություն է խնդրում հրդեհները մարելու համար։ Առաջին ինքնաթիռներն ուղարկել են Իտալիան, Հունաստանը, Խորվաթիան և Կիպրոսը։
Նախօրեին Իսրայելում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ տարհանվել են։ Առնվազն 16 մարդ հոսպիտալացվել է ծխահեղձության պատճառով։