top of page

«Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի վերականգնել բանակի ուժն ու ոգին»․ Ռոբերտ Քոչարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 28
  • 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը․

«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։


Ցավով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։


Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար:


Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել:


Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:


Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին:


Հավերժ փառք Հայրենիքի համար

 
 
1/2572
bottom of page