top of page

Ի՞նչ վիճակում են գտնվում այսօրվա խոշոր ավտովթարից տուժածները․ մանրամասներ

Aug 11, 2024
1 min read

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

1/2990
bottom of page