top of page

Ամերիկուհին դպրոցական վկայականն ստացել է 99 տարեկանում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 7, 2024
  • 1 min read
ree

Օհայոյի նահանգի բնակչուհի Ջորջիա ՄաքՀարին դպրոցական վկայականն ստացել է 99 տարեկանում։ Նա ստիպված էր թողնել ուսումը 11-րդ դասարանում 1944թ., Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, տեղեկացրել է WTOV9 հեռուստաալիքը։

Աղջկա ընտանիքում ֆինանսական դժվարություններ էին առաջացել, եւ նա որոշել է աշխատել, որպեսզի օգնի հարազատներին։ Սկզբում նա աշխատանքի է անցել դեղատանը, հետո ամուսնու հետ միասին աշխատել է որպես հավաքարար։

Անգամ երկար տարիներ հետո կինը ցանկանում էր ստանալ դպրոցական վկայականը։ Նա իր երազանքի մասին պատմել է ընկերուհուն՝ Մարի Ադամսին, որը որոշել է օգնել դրա իրականացմանը։

Ադամսը կապվել է նախկին համադասարանցու եւ տեղի դպրոցի տնօրեն Ֆիլ Աքերմանի հետ, նա օգնել է կազմակերպել այդ արարողությունը։ Մարին Ջորջիային հրավիրել է իբր ընթրիքի, բայց նրան անակնկալ էր սպասվում։

99-ամյա շրջանավարտին հագցրել են թիկնոց եւ ակադեմիական գլլխարկ, իսկ դպրոցի տնօրենը նրան հանձնել է վկայականը։ Միջոցառման ժամանակ հչել է երաժշտություն, որը կատարվում է ավարտական արարողությունների ժամանակ։

Որպես բացառություն Ջորջիայի վկայականում նշվել է հանձնման օրը՝ 1944թ. մայիսի 19, հենց այդ օրը կինը պետք է ավարտեր դպրոցը։

1/2414
bottom of page