top of page

Կրեմլ. Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում միաժամանակ լինելու անհնարինությունը, և դա կարևոր է

Apr 5
1 min read


ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը ներկայումս հնարավորություն է տալիս երկրին զարգանալ ԱՊՀ-ի միջին ցուցանիշը գերազանցող տեմպերով։ Այս մասին «Вести»-ի լրագրող պավել Զարուբինին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը:

«Դուք ունեք ինտեգրում ԵԱՏՄ-ի տեսքով։ Եվ այնտեղ գումար եք վաստակում, և ոչ քիչ գումար։ Ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս այժմ զարգանալ արագացված տեմպերով, դրանք շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ի միջին ցուցանիշը, և առավել ևս շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ՝ Ռուսաստանի Դաշնությունում»,- մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում միաժամանակ գտնվելու անհնարինությունը, և դա կարևոր է:

 
 
1/2990
bottom of page