top of page

Լեհաստանում կրшկել են դպրոցի շենքի վրա

Oct 30, 2025
1 min read

Լեհաստանի Օպոլսկի մարզի դպրոցի շենքի վրա կրակոցներ են արձակվել, վիրավորների մասին տեղեկություններ չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RMF FM ռադիոկայանին։

Ըստ աղբյուրի՝ դպրոցի շենքի վրա արձակված կրակոցները հավանաբար  օդամղիչ հրացանից են եղել։

Նշվում է, որ կրակոցների հետևանքով վնասվել են մի քանի պատուհաններ, դպրոցի վարչակազմը ծնողներին հրամայել է անհապաղ տուն տանել իրենց երեխաներին։

Կրակոցներ արձակած 38-ամյա տղամարդը ձերբակալվել է իր տանը։

«Շատ հավանական է, որ նրան մեղադրանք կառաջադրվի ուրիշներին վտանգի ենթարկելու և գույքը ոչնչացնելու համար», - հաղորդել է ռադիոկայանը։

 
 
1/2990
bottom of page