top of page

«Կիևի կողմից Դոնբասը ռուսական ճանաչելը Թրամփը համարում է խաղաղության տանող արագ ուղի». #NYT

Aug 16, 2025
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Կիևի կողմից Դոնբասը ռուսական ճանաչելը կօգնի արագ հասնել խաղաղության համաձայնագրի, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյաների։

«Ուրբաթ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ ինքը կողմ է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրին՝ չնվաճված տարածքները (Ռուսաստանին) հանձնելու ճանապարհով՝ փոխանակ հրադադարի հասնելու փորձեր ձեռնարկելու․․․

Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը հրաժարվել է անհապաղ հրադադար պահանջելուց և կարծում է, որ կարելի է խաղաղության պայմանագրի շուրջ արագ համաձայնության գալ, եթե Զելենսկին համաձայնվի Դոնբասի մնացած մասը հանձնել Ռուսաստանին, նույնիսկ այն տարածքները, որոնք չեն օկուպացվել ռուսական զորքերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
1/2990
bottom of page