top of page

Հնդիկները աշխատաժամանակի կրճատում են պահանջել․ մանրամասներ

Aug 7, 2025
1 min read

Ինչպես հայտնել էին, Իջևանում աշխատող հնդիկները բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով Իջևան-Երևան միջպետական ճանապարհը։ Armenia Sputnik-ը մանրամասներ է հայտնում։ ««Նրանք ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում»,- լրատվականին ասել է Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը։

Նա նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները աշխատավարձի բարձրացում ու աշխատաժամանակի կրճատում են պահանջում այն դեպքում, երբ 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն կնքած համապատասխան պայմաններով։

«Ավելի լավ է ես հիմնարկը փակեմ, քան թե այդ պայմաններով աշխատեմ։ Կան աշխատողներ, որոնց 3 տարվա աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, ես նրանց համար տոմս եմ գնում, նրանց տուն եմ ուղարկում կամ եթե ուզում են՝ երկարաձգում ենք պայմանագիրը»,- ասել է Միրզոյանը։

 
 
1/2990
bottom of page