«ԱՄԷ-ն կարող է հարմար վայր լինել Թրամփի հետ հանդիպման համար»․ Պուտին
Aug 7, 2025
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ն անվանել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման համար հարմար վայրերից մեկը։ «Մենք ունենք շատ ընկերներ, որոնք պատրաստ են օգնել մեզ կազմակերպել այս տեսակի միջոցառումներ։ Մեր ընկերներից մեկը Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահն է», - ասել է նա։ «Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա կլինի հարմար, բավականին հարմար վայրերից մեկը», - ասել է նա։
Պուտինը նաև ասել է, որ ընդհանուր առմամբ ինքը դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։




















