Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ ԱԺ նախագահության տարիներին ինքը, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Մարինա Ղազարյանն ու Տարոն Մարգարյանը գործուղվել են Մոսկվա, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Հայկ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում խոսել էր այդ այցի մասին՝ նշելով, որ հանդիպումների ընթացքում Ալեն Սիմոնյանը լավ է խոսել, ինքն անգամ հաճոյախոսել է՝ ասելով, որ Սիմոնյանը շատ լավ է տանում ռուսների հետ խոսակցությունները։ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ Սարգսյանը չի պատմել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հյուրանոցում։ «Պատվիրակությունով նստած էինք հյուրանոցի նախամուտքում և ինքն ինձ ասաց՝ պարո՛ն Սիմոնյան, պապայի ընկերն է, մեր ընտանիքի ընկերն է, կարելի՞ է գա, ասացի՝ հա, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա՝ ով է։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից, Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց (նկատի ունի իր ձեռքից- խմբ․), ես իր վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է։ Այդ մարդը դիտմամբ սադրեց, որից հետո ես վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում այս միջավայրում մնալ»,- պատմեց Սիմոնյանը։ ԱԽ քարտուղարը, սակայն, չնշեց, թե ով է այդ քրեական հեղինակությունը, միայն ասաց, որ նա շատ հայտնի է։




















