top of page

«Այսօր պատահական բացահայտեցի հերթական ծառասպանդը»․ Էդուարդ Հայրումյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6d
  • 1 min read


Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր պատահական բացահայտեցի հերթական ծառասպանդը, այս անգամ վերակառուցման մեջ գտնվող, Երևանի թիվ 140 մանկապարտեզի բակում։


Մոտ երկու ժամ տարածքում էի ու խոսեցի բոլոր պաշտոնյաների հետ, ովքեր, իմ պատկերացումով քիչ թե շատ որևէ պատասխանատվություն ունեին դեպքի հետ կապված կամ կարող են պատասխանատվության ենթարկել։


Արդյունքում պարզվեց, որ թթենիները հատվել են Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի կողմից, իսկ երկար գիհիների հատումը դեռևս մնաց հանելուկ։


Ավելի ուշ տեսանյութով ամբողջը կներկայացնեմ, բայց հիմա պարզ ասեմ, որ իմ գնահատմամբ՝ այդ ծառերը կտրելը հանցագործություն էր։


Իսկ թե ինչ ընթացք կստանա գործընթացը, իմ նախորդ փորձից ելնելով ասեմ, ո՛չ մի»։

 
 
1/2571
bottom of page