top of page

Սամվել Բալասանյանի որդին պատասխանել է Վարդան Ղուկասյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, արձագանքել է Վարդան Ղուկասյանի հայտարարությանը՝ «Սեւ բերդի» վերաբերյալ։

«Առանձին առանձին հարցազրույցներ չտալու համար որոշեցի այս կերպ անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը՝ Սամվել Բալասանյանի և  «Սև բերդի» հետ կապված:

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում հարգում ենք Վարդան Ղուկասյանին թե՝ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից:

«Սև բերդի» մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա: Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. «Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են: Հույս ունեմ, ավելին՝ ներքին վստահություն ունեմ, որ այդ համընկնումը պատահական է»,– ասել է Խաչատուր Բալասանյանը։

1/2133
bottom of page