top of page

Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ

Apr 1
1 min read


Մարտի 25-ին 35-ամյա մի կին խարդախության վերաբերյալ հաղորդում է տվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Ըստ հաղորդման՝ դեռևս անցած տարվա հունիսին կինը սոցիալական հարթակի միջոցով ծանոթացել էր փաստաբան ներկայացած մեկի հետ, որը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ նրանից հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ։



Կինը նաև նշել է, որ գումարները փոխանցել է Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող վճարային տերմինալներից։


Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Նոր Նորքի համայնքային ոստիկաններն անցան գործի։ Նրանք արագ պարզեցին, որ սոցիալական հարթակներում որպես փաստաբան հանդես եկող անձը Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ է, 24 տարեկան երիտասարդ։


Մարտի 27-ին երիտասարդը հայտնաբերվեց և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանեց արարքն ու վերականգնեց կնոջը պատճառած վնասը։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 
 
1/2990
bottom of page