«Բանավեճի հրավերը նիկոլական շուստրիությամբ մոգոնված հաշվարկ էր»․ Լևոն Զուրաբյան

«2019 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, որը, պարզվեց՝ ոչ միայն ստախոսություն էր, խաբեություն, սեփական ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու հանցավոր փորձ, հանցավոր, որովհետև դա ի վերջո, բերեց պատերազմի»։ Այսպիսի գնահատական հնչեցրեց «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «24 նյուզ»-ի եթերում։ Նրա խոսքով, Փաշինյանն անդընդհատ ինչ-որ բացահայտում է անում՝ մեկ 1991 թվին, մեկ 92, մեկ 94, ինքը, ինչպես ցանկացած ստախոս, միշտ հակասական ցուցմունք ա տալիս»։
Նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը, Զուրաբյանի բնութագրմամբ, նիկոլական շուստրիությամբ սարքված, մոգոնված մի հատ հաշվարկ էր, որ «ես պնդում եմ սա, բոլոր նախագահները, բնականաբար, հերքում են դա, և ես իրենց մարտահրավեր եմ նետում՝ կանչում եմ ուղիղ եթերում բանավեճի»։
«Դա ղալմաղալի առաջարկ է, այս թիմը սովոր է ղալմաղալի, իրենք ղարաչիության, լաչառության վարպետներ են»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։




















