top of page

Խաղալու ենք ավելի լավ, քան Հայաստանում․ Էրիկ Փիլոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14
  • 1 min read
ree

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորմանլ փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ընտրանու պաշտպան Էրիկ Փիլոյանը։

«Մարզումներով և վերլուծություններով շատ լուրջ աշխատանք է տարվել: Թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզիչները պրոֆեսիոնալ և ուժեղ տղաներ են, ովքեր լավ են աշխատում ոչ միայն պաշտպանության, այլև ընդհանուր խաղի համար: Հարմարվելը նրանց հետ հեշտ է:

Ինչ վերաբերում է խաղին, մենք արդեն մեկ անգամ հանդիպել ենք Իռլանդիայի ընտրանու հետ և լավ խաղ ենք անցկացրել: Վերլուծել ենք ինչպես մեր, այնպես էլ մրցակցի խաղը, որպեսզի հաջորդ խաղն անցկացնենք ոչ թե նույն մակարդակով, այլ ավելի լավ:

Իմ կարծիքով՝ տարիքն ու խաղը կապ չունեն ազգային հավաքականը ներկայացնելու հետ, քանի որ ինձ համար մեծ պատիվ է կրել այս խաղաշապիկը: Կարող եմ ասել, որ իմ ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր նպատակներից մեկը ազգին օգնելն է և հավաքականում հանդես գալը: Հայաստանում յուրաքանչյուր ֆուտբոլիստի առաջնային նպատակը պետք է լինի իր ազգին աջակցելը:

Մարդիկ հավատում են մեզ և սպասում են դրական արդյունքների: Նրանք գալիս են մեր հաղթանակին աջակցելու, և շատ հաճելի է տեսնել եռագույնով մարդկանց, ովքեր հավատում և աջակցում են մեզ:

Հաջորդ խաղը տարբեր կլինի. Իռլանդիան խաղալու է սեփական հարկի տակ՝ իր երկրպագուների աջակցությամբ: Տարբերություն կլինի, բայց մենք էլ խաղալու ենք ավելի լավ, քան Հայաստանում»,- նշել է Փիլոյանը։

 
 
1/2409
bottom of page