Մեսսին շնորհավորել է Արգենտինայի երիտասարդական հավաքականին աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ
- Elen Hovsepyan

- Oct 16
- 1 min read

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է իր ազգային թիմին երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Արգենտինացիները կիսաեզրափակչում հաղթել են Կոլումբիային (1:0) և եզրափակչում կհանդիպեն Մարոկկոյի հետ։
«Առա՛ջ, դեպի եզրափակիչ։ Շնորհավորում եմ բոլորին», - գրել է Մեսսին սոցցանցերում։
Արգենտինացին առանձնահատուկ նշել է իր թիմակցին՝ «Ինտեր Մայամիի» կազմում հանդես եկող Մատեո Սիլվետիին, ով միակ գոլի հեղինակն է դարձել։ Ընդհանուր առմամբ, մրցաշարում 19-ամյա Սիլվետին 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Երիտասարդական աշխարհի առաջնության գործող հաղթողը Ուրուգվայի հավաքականն է, որը 2023 թվականի եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթել էր Իտալիայի թիմին։




















