top of page

Անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. մանրամասներ

Jul 13, 2025
1 min read

Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստայան գոտու տարածքում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։



Երեխայի անհետանալու վայրից  դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։

 
 
1/2990
bottom of page