Շերամի փողոցում հրդեհի բարդության աստիճանը փոխվեց, դեպքի վայր է մեկնել ևս 7 մարտական հաշվարկ
- Elen Hovsepyan

- Jan 29
- 1 min read

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդհի բարդութունը փոխվեց։ Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս յոթ մարտական հաշվարկ։
Նշենք, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։




















