«Ռուբեն Վարդանյանի պաշտպանի նամակը Արարատ Միրզոյանը քանի՞ դիվանագետի է ուղարկել»․ Քրիստինե Վարդանյան
Feb 28, 2025
1 min read

«Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի հայտարարությունըԱրարատ Միրզոյանը քանի՞ դիվանագետի է ուղարկել։ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ այնտեղ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, հայ գերիների դատավարության մասին ԱԳՆ խողովակներով նրանց ինչ-որ բան ուղարկվե՞լ է»,- ՀՀ ԱԳՆ-ի դիմաց գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Ընդդիմությունն անում է, բայց այդ գործիքակազմը պետության ձեռքում է։ Իսկ բանակցությունները շանտաժով ընթացող գործընթաց է»,- ասաց Վարդանյանը:




















