top of page

ՊՆ-Ի ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՍԳՈ ՕՐ Է

Sep 21, 2025
1 min read

Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ, Արմավիրի մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանին Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ պատվոգրով է պարգևատրել։ 



Մի կողմ թողնենք այն, թե ինչու պետք է մարզպետի խորհրդականն անկախության տոնի առթիվ պարգևատրվի, եթե դրա մեջ ավանդ չունի, հակառակը` միացել է անկախությունը հայ ժողովրդի ձեռքից խլողների բանակին,   ուշագրավն այստեղ ՊՆ-ի պատվոգրի տեքստն է։


«...ՀՀ անկախության 34-րդ տարելիցի կապակցությամբ»:


Սրանք անկախության տարեդարձն անգամ սուգ են համարում կամ էլ այնքան անգրագետ են, որ չգիտեն` «տարելից» բառն օգտագործվում է սգո օրերի մասին, իսկ տարեդարձ բառը` տոները նշելու համար։



 
 
1/2990
bottom of page