top of page

Բանալիները հանձնե՛ք, լքե՛ք տարածքը․ Արտաշատում քահանաների հանդեպ ճնշումներ են եղել

Jan 24
1 min read


Նկարում Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է

 

Եկեղեցու և հոգևորականների դեմ սպառնալիքները չեն դադարում։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեկ Արտաշատի տարածքում մի խումբ անձինք, այդ թվում՝  համայնքապետարանի ներկայացուցիչներ, այցելել են տեղի եկեղեցիներն ու քահանաներին կրկին հորդորել՝ կա՛մ միանալ իրենց «բարենորոգման» ծրագրին, կա՛մ հանձնել եկեղեցու բանալիները և լքել տարածքը։

Մեր տեղեկություններով՝ քահանաները չեն համաձայնել և չեն միացել նրանց։

Նրանք նշել են, որ անսասան են իրենց որոշման մեջ և չեն պատրաստվում հակաեկեղեցական որոշումներին ենթարկվել։

Հիշեցնենք, որ Մասյացոտն թեմը հայտարարություն էր տարածել, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։

Էմմա Մարտիրոսյան

 
 
1/2990
bottom of page