top of page

Եթե նույնը կրկնվի՝ կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով. Տիգրան Ավինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 26, 2024
  • 1 min read
ree

«Նախորդ շաբաթ տված հանձնարարականներըը ոչ ամբողջույամբ է կատարվել, այսինքը՝ բոլոր այն զեկույցները, որոնք պետք է ներկայացվեին այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, ոչ ամբողջական ենք ստացել։ Հաջորդ շաբաթ, եթե նույնը կրկնվի՝ կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նա հյատնեց, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում  այսօր վիճակագրությունը թերթելիս տեսել է, որ  կան հանձնարարականներ, որոնք բացվել են դեռևս ապրիլ, մայիս ամիսներին։

«Այդ արձագանքներին մենք որևէ արձագանք չունենք։ Մենք ունենք 15 օր բոլոր այդ հարցերին որևէ պատասխան և արձագանք տալու համար։ Դրանից հետո խաղի կանոնն հետևյալն է, քաղաքացին որևէ խնդիր բարձրաձայնեց այդ հարթակով՝ մենք ունենք ընդամենը 3 օր պատասխանի համար»,- հայտարարեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիան այդ հարթակում այսուհետ 3 օրվա ընթացքում պետք է տեղեկանա խնդրի լուծման մասին, կամ դրա լուծման ժամկետների մասին։

«Մենք երեք օրից ավել ժամանակ չունենք քաղաքացուն պատասխան տալու, բայց այն չի նշանակում, որ ամբողջ բակի բարեկարգումը պետք է 3 օրվա ընթացքում անենք։ Քաղաքացին պետք է իմանա, թե երբ պետք է արվի և, քաղաքացուն տված այդ պատասխանն էլ պետք է դառնա աշխատանքի ծրագիրը»,- հայտարարեց Ավինյանը և հավելեց, որ դրանից հետո քաղաքացին պետք է երկու շաբաթից նկարներով ստանա այդ աշխատանքի ապացույցը։ 

1/2411
bottom of page