top of page

Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն․ «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է վայր դնել մանդատները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22, 2024
  • 1 min read
ree

Գյումրիում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ MediaHub-ի  տեղեկություններով՝ մինչև այսօրվա վերջ կամ վաղը իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր կդնեն մանդատները։ Արդյունքում նոր ՏԻՄ ընտրություններ կնշանակվեն։  

Լրատվամիջոցի տեղեկությունը հաստատվել է նաև դաշինքի կողմից։ Ասել են, որ քաղաքականության մեջ «երբեք»-ներ չկան, ուստի այլ սցենարներ ևս կարող են լինել։

«Այս պահին հստակ որոշում կա»,- ասել է դաշինքի մամուլի խոսնակ Արամ Շաբոյանը։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի։

1/2411
bottom of page