top of page

ԲԱՔՎՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՇԻՆԾՈՒ ԴԱՏԸ. Ի՞ՆՉ ԵՆ ՎԵՐԱԳՐՈՒՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Mar 17, 2025
1 min read

Բաքվի զինվորական դատարանում մարտի 17-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը:



Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, թե իր այսօրվա ցուցմունքում Արցախի ՊՆ նախկին նախարար Լևոն Մնացականյանն, իբր, խոստովանել է, որ «ամեն տարի Հայաստանից 7-8 հազար ժամկետային զինծառայող է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ»:


Նույն լրատվամիջոցների պնդմամբ, Մնացականյանը հայտարարել է, որ «զորակոչն իրականացվում էր տարին երկու անգամ, իսկ յուրաքանչյուր զորահավաքի ժամանակ Արցախի շրջաններ են բերվել 3500-ից 4000 ՀՀ քաղաքացիներ»։


Բացի այդ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը, իբր, պնդել է, թե «ԼՂ բանակի անձնակազմի մոտավորապես 70 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ էին, իսկ մնացած 30 տոկոսը՝ Ղարաբաղում բնակվող հայեր»։


Մնացականյանին վերագրվում է նաև հետևյալ ցուցմունքը, ըստ որի՝ Արցախում «Իսկանդեր Մ», «Տոչկա Ու» կամ «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգեր երբեք չեն եղել։


Ադրբեջանական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ավելի վաղ դատական նիստերից մեկում նման բան, իբր, հայտարարել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը:





 
 
1/2990
bottom of page