Լիլի Մորտոն՝ հղիության վերջին փուլում. ինչպես են հայրն ու որդին պատրաստվում փոքրիկի ծնունդին
- Apr 29
- 1 min read

Մոդել և բլոգեր Լիլի Մորտոն արդեն հղիության վերջին փուլում է: Նա շարունակում է ակտիվ կերպով կիսվել իր առօրյայով՝ պահելով հազարավոր հետևորդների ուշադրությունը, ովքեր անհամբերությամբ սպասում են նրա ընտանիքի համալրմանը:
Լիլիի վերջին հրապարակումները ցույց են տալիս, թե որքան ջերմ ու հուզիչ մթնոլորտ է տիրում նրանց տանը:
Հատուկ ուշադրության են արժանացել այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են Լիլիի ամուսինն ու որդին միասին պատրաստվում բալիկի գալուստին:
Այս համերաշխությունն ու նախապատրաստական աշխատանքները հուզել են համանցանցի օգտատերերին: Բլոգերն իր սթորիներում նաև նշել է, որ արդեն մասնակցել է մայրության նախապատրաստական վերջին դասին: Սա ևս մեկ ազդակ է այն մասին, որ սպասված պահը շատ մոտ է, և հաշված օրեր են մնացել փոքրիկին գրկելուն:
«Ամեն ինչ պատրաստ է... սպասված պահն արդեն շատ մոտ է», - ակնարկել է Լիլին իր հետևորդներին: Լիլիի յուրաքանչյուր հրապարակում այս շրջանում հավաքում է հազարավոր հավանումներ և դրական մեկնաբանություններ:
Հետևորդները սիրով են հետևում նրա կերպարանափոխությանն ու ընտանեկան ջերմությանը՝ մաղթելով թեթև ծննդաբերություն:
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ շատ շուտով Լիլի Մորտոյի ընտանիքում մեծ տոն է լինելու:




















