Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան
- Elen Hovsepyan

- Nov 27, 2024
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե խմբակցությունում քննարկվելու է իր հետ կապված որևէ հարց:
«Ես խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, մյուսների հետ ևս նման խնդիր չկա, որ քննարկվի: Նման հարց գոյություն չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։




















