«Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ»․ Էրդողան
Apr 11, 2025
1 min read
Անթալիայում Դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ
Ալիևի հետ զրույցում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:




















