top of page

«Եթե իմանամ՝ իմ խոսքով մարդիկ են մահանալու, էնքա՜ն մարդու բան կասեմ, թող գնան՝ մահանան». Արտյոմ Թումանյան

Mar 11, 2025
1 min read

Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը «Tribune»-ի եթերում անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ ասել է. «Համացանցում մեղադրում են, թե Արտյոմ Թումանյանի պատճառով Արմեն Գրիգորյանը մահացավ: Գրիգորյանի արտահայտությանը, թե շիրակցիները, գյումրեցիները թուրքից ծնվածներ են, բա ե՞ս ոնց չկանգնեի իմ շիրակցու գյումրեցու թասիբին: Ասել եմ՝ ես քո բառերով չեմ արտահայտվելու, բայց դու քո պատիժը ստանալու ես: Հիմա դրանից հետո մարդը մահացել է, Արտյոմ Թումանյանն ինչո՞վ է մեղավոր: Եթե իմանամ՝ իմ խոսքով մարդիկ են մահանալու, էսօրվանից կկանգնեմ, էնքան մարդու համար էնքան բան կասեմ, թող գնան՝ մահանան»:

 
 
1/2990
bottom of page