Նեթանյահուն բավականաչափ ջանքեր չի գործադրում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու համար. Բայդեն
- Elen Hovsepyan

- Sep 2, 2024
- 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ մոտ է Գազայում ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելու վերաբերյալ համաձայնագրի վերջնական առաջարկ ներկայացնելուն և չի կարծում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բավականաչափ քայլեր չի ձեռնարկում նման համաձայնության հասնելու համար, հաղորդում է Reuters-ը։
Հարցին, թե արդյոք նա նախատեսում է երկու կողմերին պատանդների մասին վերջնական համաձայնագիր ներկայացնել այս շաբաթ, Բայդենն ասաց. «Մենք շատ մոտ ենք դրան»:«Հույսը կենդանի է մնում», - ավելացրեց նա այն հարցին, թե արդյոք գործարքը հաջող կլինի:Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն բավականաչափ ջանքեր է գործադրում պատանդների հետ գործարք ապահովելու համար, Բայդենը պատասխանել է. «Ոչ», բայց չի մանրամասնել:Հիշեցնենք, որ անցյալ շաբաթավերջին իսրայելական բանակը հայտարարեց Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում 6 իսրայելցի պատանդների դիերի հայտնաբերման մասին։ Սա մեծ վրդովմունք առաջացրեց Իսրայելում։ Պատանդների ընտանիքները կոչ են արել Նեթանյահուին ընդունել նրանց մահվան պատասխանատվությունը։




















