Էժան լակոտություն, նիկոլականություն. Իշխան Սաղաթելյանն իրենց տուգանելու մասին
Jun 5, 2024
1 min read

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Վարդենիս ավտոերթի մի քանի մասնակիցների ոստիկանները կանգնեցրել են ու ցանկանում են տուգանել։
Ինչպես հայտնում է երթի հետ Գեղարքունիք մեկնող լրագրող Սյուզի Բադոյանը, ոստիկաններից մեկը խոստովանել է՝ ցուցում ունեն տուգանելու, գոնե ամրագոտի չկապելու հիմնավորմամբ պետք է տուգանեն։ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ում վարած մեքենան նույնպես կանգնեցրել են, տեղի ունեցածը որակեց «էժան լոկոտություն, նիկոլականություն, ուրիշ բացատրություն չունեմ»։




















