top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 8, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024 թվականի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել:

Նախագծի հիմնական զեկուցողը Մհեր Գրիգորյանն է:

1/2411
bottom of page