top of page

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 19, 2024
  • 1 min read
ree

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով:

Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։

Դեպքերի մեծ  մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում:

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:   

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,գլխացավ,տարածուն մկանացավեր, հոդացավեր,փսխում,փորլուծություն,մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,.անզուսպ փսխումներ,.լուսավախություն,.ջղաձգումներ, ցնցումներ,.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝.տարեցները,.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,.շաքարային դիաբետ ունեցող անձինք,.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:

1/2411
bottom of page