Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին
Aug 22, 2024
1 min read

N բանակային զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նախարարին մանրակրկիտ ներկայացրել են մինչև այժմ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերից մեկի տեղակայման վայր, զրուցել զինծառայողների հետ, կարևորել ամենօրյա մարտական պատրաստությունը, կարողությունների անընդհատ կատարելագործումը:




















