ԱՄՆ-ը ռազմական ռեսուրսներ է տեղակայում Մերձավոր Արևելքում. Սպիտակ տուն
Aug 17, 2024
1 min read

ԱՄՆ-ն իր ուժերը տեղակայել է Մերձավոր Արևելքում և պատրաստվում ցանկացած անկանխատեսելի իրավիճակի»,- լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մոտ ապագայում Իսրայելի վրա Իրանի հարձակման հավանականությունը։
«Մենք մեր ռազմական ռեսուրսները տեղակայել ենք տարածաշրջանում՝ ցանկացած հնարավոր չնախատեսված հանգամանքին արձագանքելու համար», - ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։




















