top of page

Եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է. քաղաքականության մեջ երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. Ազգային ժողովի փոխնախագահ

Oct 9, 2024
1 min read

Եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Ամեն օրը հնարավորություն է տալիս մեր սերը փոխանցել մարդկանց` ընտանիքին, գործընկերոջը, հաճախորդին, վաճառողին, հարևանին, տաքսիստին, ավտոբուսի վարորդին, աշակերտին ու ուսուցչին... Հնարավորություն է տալիս բոլորին օգնելու, նրանց մասին հոգ տանելու, սիրով վերաբերվելու, կարևոր չէ, թե ով է կամ ինչ՝ մարդ, կենդանի, մի հրաշալի ստեղծագործություն, բույս, թե հող` մեր Երկիրը:

Եթե նույնիսկ ամբողջ օրն ապարդյուն անցնի ու անօգուտ, երեկոյան խորհելիս կարող եք երջանիկ լինել, որ մարդկանց ու ամենին առնվազն սիրով ու հոգատարությամբ եք վերաբերվել։ Սա է ամենամեծ հարստությունը։

Երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. բիզնեսում, ծառայության մեջ, քաղաքականության մեջ, հարաբերություններում, կրթության մեջ, թե կենցաղում։

Չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով` ամե՜ն պահի` ներկա պահին։ Դա է Ճանապարհը։ Ճշմարտությունը Սերն է, եթե տիեզերքում կա մեկ գեթ Ճշմարտություն:

Այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ»,- գրել է նա:

1/2990
bottom of page