«Ռադիոընկերությունը պատժվել է ազգային խտրականություն տարածելու համար»․ Տիգրան Հակոբյան
Apr 18, 2025
1 min read
«Չի բացառվում, որ այս տարի Հայաստանը կունենա ատելության խոսքի ազգային սահմանումը»,- ԱԺ-ում ասաց հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ «Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների նկատմամբ։ Ատելությունը, չարությունը, բռնությունն ավելի շատ գեներացվում է համացանցում և ավելի հաճախ կաբելային հարթակում»,- ասաց Հակոբյանը՝ հայտնելով․ «Հայաստանի ռադիոընկերություններից մեկը պատժվել է նրա համար, որ զբաղվում էր ասիայից այստեղ եկած ազգերի նկատմամբ, որոնց թվում միայն հնդիկներ չեն, խտրականություն տարածելու համար»։




















