top of page

Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Apr 15, 2025
1 min read

Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցով ապրիլի 15-16-ը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:

Այցի շրջանակներում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Վրացական պատվիրակության կազմում են լինելու նաև Վրաստանի փոխարտգործնախարարը և խորհրդարանի անդամներ:

 
 
1/2990
bottom of page