«Հայաստանի հետ անմիջապես բարեկամանալն իրատեսական չէ». Ալիև
Apr 9, 2025
1 min read
Բաքվում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի մասին։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ. դա իրատեսական չէ: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք վստահություն կառուցելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Ալիևն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին՝ կրկնելով, որ «գնդակը Հայաստանի դաշտում է»։




















