top of page

«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Sep 18, 2025
1 min read

«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» այն ակումբների շարքում է, որոնք կարող են Վլահովիչին որպես ազատ գործակալ ձեռք բերել հաջորդ ամռանը։ Վլահովիչը «Յուվենտուսում» խաղում է 2022 թվականից՝ «Ֆիորենտինայից» տեղափոխվելով 83.5 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 խաղ՝ խփելով 4 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։Վլահովիչի գործող պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի հունիսին։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» չի նախատեսում երկարաձգել Ռոբերտ Լևանդովսկու հետ գործող պայմանագրի ժամկետը, որն օգոստոսին դարձել է 37 տարեկան։

 
 
1/2990
bottom of page