top of page

ԲԴԽ-ն կարգապահական նախազգուշացում է հայտարարել Լևոն Քոչարյանի և Բագրատ Սրբազանի գործերով դատավոր Կարեն Ֆարխոյանին

  • 17 hours ago
  • 1 min read


Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում է հայտարարել առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ ԲԴԽ-ի որոշումը ընթերցել է Արթուր Աթաբեկյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նախազգուշացման պատճառ է դարձել այն փաստը, որ նա շուրջ մեկ տարի ձգձգել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։ Արդարադատության նախարարություն նրա դեմ բողոք էր ներկայացրել քաղաքացի Էդգար Ղազարյանը։ ԲԴԽ էր դիմել նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ֆարխոյանն ի պաշտպանություն իրեն հայտարարել է, որ արդարադատության նախարարության նշած ժամանակահատվածում ինքը ծանրաբեռնված է եղել աշխատանքով, ունեցել է 170 գործ և ֆիզիկապես չի կարողացել վերահսկել՝ արդյոք դատական ակտն ուղարկվել է քաղաքացուն։

Հիշեցնենք, որ Ֆարխոյանի վարույթում էին գտնվում մի շարք աղմկահարույց գործեր։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և այլոց գործերը։

 
 
1/2844
bottom of page