top of page

«Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավորում են»․ Զարուհի Փոստանջյան

Jul 11, 2025
1 min read

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դատարանի դահլիճում երիտասարդ մի կին է լացում, ում նկատմամաբ կալանավորման որոշում է կայացվել։ «Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավոորում են, թե ինչ է մի անգամ դատական նիստի չի ներկայացել»,- ասում է Փոստանջյանը։ Կինը լացելով հայտնում է, որ իր երեխաներն առանց իրեն չեն կարող, պահանջում է նրանց բերել իր մոտ։


Նշենք, որ տեսանյութում մանրամասներ չեն հնչում, թե ով է կալանավորվողը և ինչ գործի շրջանակներում։ Փոստանջյանին թույլ չտվեցին դատարանի դահլիճում շարունակել նկարահանումները։

 
 
1/2990
bottom of page