top of page

Հայաստանը հրավիրված է հետևելու Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Jul 15, 2025
1 min read

ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում` հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

«Վրաստանը կհյուրընկալի զորավարժությունները 12-րդ անգամ։ Agile Spirit 2025-ը նպատակ ունի բարձրացնել մասնակից երկրների պաշտպանական ուժերի մարտական պատրաստվածությունը, ամրապնդել փոխգործակցությունը և գործառնական կարողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանում նախատեսված զորավարժությունները կանցկացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության և ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հետ համատեղ, դրանց կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանի և Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները ներկա կլինեն որպես դիտորդներ։

 
 
1/2990
bottom of page