top of page

Այդ գիրքը կամ որպես զուգարանի թուղթ կծառայի մի օր, կամ որպես «կուլյոկ»

  • 4 hours ago
  • 2 min read


«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն է։


-Իշխանափոխությունից 8,5 տարի անց ՔՊ-ական իշխանությունը դեռ Սերժ Սարգսյանին է մերժում։ Այսօր Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի «Մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսը։ Գիրքը 2018-ի հայտնի դեպքերի մասին է։ 2018-ից հետո պատերազմներ ու պարտություն բերած, հազարավոր զոհեր տված իշխանությունը դեռ փաստորեն իր արածով հպարտանում է, և կարծում է, որ տեղի ունեցածի մասին արժե գիրք գրել։ Ի՞նչ եք կարծում՝ նման գիրք գրելու առիթը ո՞րն է։


-Մինչ օրս մերժում են Սերժին, որովհետև, թե 2018-ին, և թե հիմա ՔՊ-ի և Նիկոլի միակ ընդդիմությունը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են։ Միակ իրական ընդդիմություն է, որ մերժում է Նիկոլի իշխանությունը, միակ ուժը, որն ամենասկզբից դեմ է եղել Նիկոլի գործողություններին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։ Այսօր էլ շարունակում ենք մնալ միակ ճիշտ ընդդիմությունը, դրա համար էլ անդադար հոլովում են Հանրապետականի և Սերժ Սարգսյանի անունը։ Նրանք հասկանում են, որ եթե Հայաստանում կա մի իրական ընդդիմադիր ուժ, ապա դա ՀՀԿ-ն է։ Եթե մյուս ընդդիմադիր ուժերը թողնեն իրենց ամբիցիաները, մի կողմ դնեն իրենց ներքին խանդը, և համախմբվեն ՀՀԿ-ի շուրջ, ապա հնարավոր կլինի երկիրը ազատագրել այս զավթիչ իշխանությունից։ Կարծում եմ այս պատճառով էլ դեռ մերժում են Հանրապետականին և Սերժ Սարգսյանին։ Նրանք հասկանում են, որ ինչքան էլ մերժեն Սերժին, միևնույն է Հանրապետականը ուժեղ է, հաստատակամ է և նվիրյալ է այս պետությանը։ Մենք ենք միակ իրական ընդդիմությունը։


-Այսինքն չկա՞ այլ ընդդիմադիր ուժ։


-Ես չեմ բացառում, որ մյուս ընդդիմադիր ուժերի մեջ էլ կսն մարդիկ, ովքեր սրտանց ցանկանում են Նիկոլի հեռացումը, ես դա ժխտել չեմ կարող, բարց քանի այս բոլորը չեն հասկացել, որ պետք է համախմբվել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի շուրջ, և միասնաբար, իրար հարգելով, ու իրար լսելով չեն գնում նպատակին ընդառաջ, այս իշխանությունը մնալու է։


-Որպես բանասեր ի՞նչ եք կարծում՝ նման ժանրի գրքերը հանրությանը կհետաքրքրե՞ն։ Մարդիկ կհետաքրքրվե՞ն «Մերժիր Սերժին» գրքով։ Ի վերջո 2018-ից հետո այսքան մահ ու տառապանք բերեցին…


-Ոչ միայն հայ գրականության պատմության ընթացքում, այլև ամբողջ աշխարհում գրվել են գրքեր, որոնք այսօր միանշանակ մերժվում են, որովհետև կեղծ սցենարների հիման վրա են ստեղծված։ Ինձ ասեք՝ Լենինի հատորները այսօր կարդո՞ւմ են։ Բոլշևիկյան տարբեր գործիչների հայտնի գործերը այժմ կարդո՞ւմ են, ի վերջո այսօր ո՞վ է կարդում Նիկոլի հեղինակած «Երկրի հակառկ կողմը»։ Իսկ նրանք, ովքեր էլ, որ կարդացել են, հիշում են միայն այն գռեհիկ տեսարանները, որոնք զզվանք են հարուցել։ Ինչպե՞ս կարելի էր նման գիրք գրել,և դեռ մի բան էլ հպարտանալ դրանով։ Մի շարք գրքեր այժմ պատմության աղբանոցում են, և տարիներ առաջ մարդկանց որպես զուգարանի թուղթ էին ծառայում։ Այսօր էլ եթե զուգարանի թղթի արտադրանքը զարգացած չլիներ, այս գիրքը որպես զուգարանի թուղթ էր ծառայելու: Տարիներ առաջ արևածաղիկը գրքի էջերից պատրաստված «կուլոկների» մեջ էին վաճառում, այդ գիրքը կամ որպես զուգարանի թուղթ կծառայի մի օր, կամ որպես «կուլյոկ»։



 
 
1/2908
bottom of page