top of page

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել գյումրեցի բլոգեր Գևորգ Կարապետյանը

Apr 14, 2025
1 min read

Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը:


 


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի:


 


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 



Ավտոմեքենան Գ. Կարապետյանը ավտոքարշակով տեղափոխել է անվտանգ վայր: 

 
 
1/2990
bottom of page