Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց
May 7, 2025
1 min read
Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց։ Ինչպես «24Նյուզ»-ին հայտնել են ՆԳՆ-ից, նա, նախնական տվյալներով, գտնվել է ալկոհոլային ազդեցության տակ։
«Ոստիկանները կանխել են նրա գործողություններն ու տեղափոխել բաժին»,– ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։




















