«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
- 6 hours ago
- 1 min read

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես գիտեք, մեր նախաձեռնությունն էր: Ադրբեջանի հիմնական հատվածի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն է եղել»,- Նախիջևանում տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նաև նշել է. «Մենք վստահորեն և հմտորեն շարժվել ենք դեպի այս նպատակը, և մենք արդեն մոտ ենք դրան»։
Ալիևն ասել է, որ «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո հինգ տարիների ընթացքում Զանգեզուրի միջանցքը բացելու համար գործնական քայլեր չեն ձեռնարկվել»։
«Փաստն այն է, որ այս հարցը սառեցված է մնացել մինչև անցյալ տարվա օգոստոսը։
Երբ Միացյալ Նահանգները սկսեցին լուծել այս հարցը՝ մոտավորապես անցյալ գարնանը, գարնան սկզբին սկսված շփումների արդյունքում, այս գործընթացն արդեն սկսվել էր։ Նրանք, իհարկե, փորձեցին նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և հայտարարեցին դա անելու իրենց պատրաստակամության մասին։ Բնականաբար, մենք ունեինք մի քանի կարևոր պայմաններ, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Ալիևը։




















