Ես որոշեցի լքել ազգային հավաքականը. Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարություն է արել Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին լուրերից հետո։
«Ազգային հավաքականի մարզչի մամուլի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ իմ զրույցից հետո ես որոշեցի լքել ազգային հավաքականը։ Ժամանակի ընթացքում ես բոլոր պորտուգալացիներին կպատմեմ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին լքել այն թիմը, որին միշտ նվիրվել եմ իմ ամբողջ ուժով։ Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և բոլոր թիմակիցներիս՝ առանց բացառության», - գրել է Ռոնալդուն։
euro-football.ru-ի հաղորդմամբ, մամուլի ասուլիսում Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ժորժե Ժեզուշը հերքել էր Կրիշտիանու Ռոնալդուի հետ որևէ կոնֆլիկտ և նույնիսկ հայտնել դրական զրույցի մասին: Ժեզուսը նաև հստակեցրել էր որ Ռոնալդուն չի խաղա Դանիայի դեմ հինգշաբթի օրը: Մարզիչը նշել էր, որ ոչ ոք չի կարող ազդել իր կադրային որոշումների վրա։
Ավելի վաղ Ռոնալդուն Ազգերի լիգայի Նորվեգիայի դեմ արտագնա խաղի ամբողջ 90 րոպեն անկացրել էր պահեստայինների նստարանին:




















