top of page

Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ակտիվիստ

Apr 9, 2025
1 min read

Երևանի քաղաքապետարանը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի 100-ից ավելի ծառ է հատել։

Այս մասին ահազանգել է քաղաքացիական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը և տեսանյութ հրապարակել․

«Իսկ պատճառաբանել են դա նրանով, որ այստեղ պետք է անտառ հիմնեն։

Այո՛, այո՛, առողջ ու կանաչ 100-ից ավել ծառերը հատել են, որպեսզի անտառ հիմնեն»,-գրել է նա։

 
 
1/2990
bottom of page